Հայերեն   English   Русский  

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ռազմական պատմություն» թեմայով անցկացվող ամենամյա դասընթացի ունկնդիրներին


  
դիտումներ: 257

Նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ռազմական պատմություն» թեմայով անցկացվող ամենամյա դասընթացի ունկնդիրներին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, համոզմունք հայտնել, որ ռազմական պատմության և ռազմագիտության վերաբերյալ ստացած գիտելիքները կնպաստեն երիտասարդների հետագա մասնագիտական հաջողություններին:

Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել զինված ուժերում ընթացող բարեփոխումները և պաշտպանական քաղաքականության առաջնահերթություները:

ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվող չորսշաբաթյա դասընթացները հնարավորություն են ընձեռում մասնակիցներին հանդիպել ռազմական փորձագետների, պատմաբանների և վերլուծաբանների, ունկնդրել դասախոսություններ ու ծավալել քննարկումներ հայ ռազմարվեստի և համաշխարհային ռազմական պատմության առանցքային հարցերի շուրջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: