Հայերեն   English   Русский  

Ողբերգական վթար Երեւանում. Chrysler-ը բախվել է էլեկտրասյանը. կա 1 զոհ, 1 վիրավոր


  
դիտումներ: 72

Երեւանում, նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 31-ամյա Բորիս Ադամյանը իր վարած Chrysler մակնիշի 88 AԼ 909 համարանիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասի թիվ 2/2 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Բ. Ադամյանն ու նրա ուղեւոր՝ Երեւանի բնակիչ, 36-ամյա Արման Ժահմարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ճանապարհին Ա. Ժահմարյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Վարորդին եւ մահացածին առաջինը օգնության են հասել վթարի հարեւանությամբ բնակվող քաղաքացիները, որից հետո՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարները։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Բ. Ադամյանն աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ԲԷ ՓԲԸ-ում՝ որպես հարավային մասնաճյուղի գլխավոր ճարտարագետի տեղակալ, մահացածը նույնպես աշխատում էր նշված ՓԲԸ-ում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: