Հայերեն   English   Русский  

Երեւանում վրաերթից մահացել է Երեւանի կայազորի զինդատախազության ավագ դատախազի եղբայրը. Ղեկին մատուցողուհի է եղել


  
դիտումներ: 81

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 02։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 26-ամյա Անուշ Ներսիսյանը

իր վարած Nissan մակնիշի 36 AT 368 համարանիշի ավտոմեքենայով Մոնթե Մելքոնյան փողոցում՝ թիվ 4 էլեկտրասյան մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երեւանի բնակիչ, 38-ամյա Գագիկ Ոսկանյանին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը Երեւանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։

Վարորդին հեռացրել են դեպքի վայրից, քանի որ այնտեղ էին ժամանել մահացածի հարազատները։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը, ով վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ա. Ներսիսյանն աշխատում է «Կովկասյան խոհանոց» թոնրատանը՝ որպես մատուցողուհի, իսկ մահացածը Երեւանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի եղբայրն էր։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: