Հայերեն   English   Русский  

Նոյեմբերի 18-ից ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները իրականացվելու են Գյումրի քաղաքում. ՊԵԿ


  
դիտումներ: 138

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ի լրումն ներկայիս գործող գործընթացներին, 2019թ. նոյեմբերի 18-ից հայ-վրացական սահմանով ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկով 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները ևս իրականացվելու են Գյումրի քաղաքում։

Հիշեցնում ենք, որ հայ-իրանական սահմանով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները հնարավոր է իրականացնել և Հարավային մաքսատուն-վարչությունում (Սիսիան քաղաքում) և Հյուսիսային մաքսատուն վարչությունում (Գյումրի քաղաքում):

2019թ. նոյեմբերի 18-ից ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները չեն իրականացվելու Հյուսիսային մաքսատան-վարչության շենքում, այլ իրականացվելու են Գյումրի քաղաքում գտնվող նորակառույց Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնում, որը գտնվում է Թբիլիսյան խճուղու վրա։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է նաև, որ մինչև նոյեմբեր ամսվա վերջ բեռնարկղով տեղափոխվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները նույնպես կիրականացվեն Հյուսիսային մաքսատուն վարչությունում (Գյումրի քաղաքում)՝ այսպիսով ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթը ամբողջովին տեղափոխելով Գյումրի քաղաք։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: