Հայերեն   English   Русский  

​Տուսկը բրեքսիտը համեմատել է Բրիտանական կայսրության վախճանի հետ


  
դիտումներ: 349

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որը շուտով թողնելու է իր պաշտոնը, համաձայնել է այն կարծիքին, թե բրեքսիտը հստակ ցույց է տալիս Բրիտանական կայսրության արևամուտը: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով The Guardian թերթին:

«Իմ անգլիացի ընկերներից մեկը հավանաբար ճիշտ էր, երբ մելանաղձությամբ ասաց, որ բրեքսիտը դառնալու է Բրիտանական կայսրության իրական վախճանը,- հայտարարել է Տուսկը Բրյուգգեում՝ Եվրոպական քոլեջում ելույթ ունենալիս:- Ես նույն բանը լսել եմ Հնդկաստանում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Կանադայում և ՀԱՀ-ում. hեռանալուց հետո [ԵՄ-ից] Մեծ Բրիտանիան դառնալու է աութսայդեր, երկրորդական խաղացող, միաժամանակ հիմնական դաշտը մնալու է Չինաստանին, ԱՄՆ-ին և ԵՄ-ին»:

Տուսկը նշել է, որ Մեծ Բրիտանիան կարող է կշիռ ունենալ աշխարհում միայն Եվրամիության կազմում:

«Մեծ Բրիտանիան միայն միավորված Եվրոպայի կազմում կարող է գլոբալ դեր խաղալ, միայն միասին մենք կարող ենք դիմակայել… աշխարհի մեծ ուժերին»,- հայտարարել է նա՝ հավելոլով, որ այս պնդումը վերաբերում է նաև Ֆրանսիային և Գերմանիային:

Տուսկը խոստովանել է, որ չէր համարձակվի նման հայտարարություններով հանդես գալ մի քանի ամիս առաջ, քանի որ իրեն «կարող էին զրկել պաշտոնից ավելորդ անկեղծության համար»:

Բրիտանական ԶԼՄ-ները համարել են, որ այս խոսքերով Տուսկը աջակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի ընդդիմախոսներին խորհրդարանական արտահերթ ընտրություններում, որոնք անցկացվելու են դեկտեմբերի 12-ին:

Տուսկի լիազորությունների ժամկետը Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում շուտով ավարտվելու է, նրան փոխարինելու է բելգիացի Շառլ Միշելը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: