Հայերեն   English   Русский  

Ես այստեղ մեծ խնդիր չեմ տեսնում. Արարատ Միրզոյանը՝ ԱԺ նախագահին առնչվող օրենքի նախագիծը չընդունելու մասին


  
դիտումներ: 172

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ մեծ խնդիր չի տեսնում նրանում, որ խորհրդարանի կողմից չընդունվեց ԱԺ խոսնակին Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու հնարավորություն տվող օրենքի նախագիծը:

«Ես վարչապետի հրավերով այժմ մասնակցում եմ Անվտանգության խորհրդի բոլոր նիստերին: Խոսքն ուղղակի խորհրդարանական երկրում Ազգային ժողովի մասնակցության մասին էր նաև այս հարցերի քննարկմանը: Բոլոր խմբակցություններն ասել էին, որ սա շատ լավ նախաձեռնություն է, նույնիսկ ավելին էին պահանջում: Հատուկ կազմակերպչական ջանքեր մեր կողմից չեն եղել, ինչպես և հաճախ: Եթե ցանկանան, կարող են այդ օրենքը նորից շրջանառել: Եթե խնդիր լիներ ամեն գնով ընդունելը, կարող էինք խնդրել գործուղման մեկնած մեր գործընկերներին իրենց դիրքորոշումը հայտնեին այս հարցի շուրջ: Նախագծի չընդունվելն այն առումով էր անսպասելի, որ ես կարծում էի, թե սա մի նախագիծ է, որին բոլորը կողմ կլինեին: Ես այստեղ մեծ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Միրզոյանը:

Նոյեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրականօրենքում լրացում կատարելու մասին» և «Անվտանգության խորհրդի կազմավորման ևգործունեության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքներինախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ չընդունվեց 66 կողմ, 14 դեմ, 20 ձեռնպահ ձայնով:Հարցի ընդունման համար անհրաժեշտ էր 80 կողմ ձայն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: