Հայերեն   English   Русский  

Մի շարք զորամիավորումներում անցկացվել են մարտավարական պարապմունքներ


  
դիտումներ: 66

ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ

նոյեմբերի 13-ին 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են մարտավարական պարապմունքներ մարտական հրաձգությամբ։

Զինծառայողները կատարելագործել են մարտական տարբեր իրավիճակներում հարձակողական գործողությունների կատարման ունակությունները, կրակ վարել տարբեր տրամաչափի զինատեսակներից:

Զինծառայողների մարտունակությունը ստուգելու և մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով նոյեմբերի 13-ին, 1-ին զորամիավորման կապի ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել է մարտավարամասնագիտական զորավարժություն։

Սահմանված ժամկետներում ստորաբաժանումները զբաղեցրել են տեղակայման վայրերը, բացազատվել են շարժական և ստացիոնար կապի հանգույցներ ու կետեր, իրականացվել են վարժանքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: