Հայերեն   English   Русский  

ԽՄՕՄՄ-ի թիմը չորրորդ անգամ դարձել է վոլեյբոլի կանանց Հայաստանի չեմպիոն


  
դիտումներ: 88

Բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ փուլի վերջին խաղում ԽՄՕՄՄ-ը լարված պայքարում 3:2 հաշվով առավելության է հասել «Վանի» նկատմամբ:


Առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել «Արցախը», ՀՊԼՀ-ի թիմը գրավել է չորրորդ տեղը, իսկ «Ավանը»՝ 5-րդ:
Մրցանակակիրները պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և գավաթներով, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից արժանացել են դրամական պարգևների: Լավագույն վոլեյբոլիստուհները ստացել են հատուկ մրցանակներ:
Հիշեցնենք, որ վոլեյբոլի տղամարդկանց Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել էր «Արցախը»:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: