Հայերեն   English   Русский  

Վերջին 9 ամիսներին Հայաստանից ապրանքների արտահանումն աճել է 7,9 տոկոսով. Տիգրան Խաչատրյան


  
դիտումներ: 70

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն արձանագրեց, որ վերջին 9 ամիսներին Հայաստանից ապրանքների արտահանումն աճել է 7,9 տոկոսով:

Ընդ որում՝ նա նշեց, որ նույն ժամանակահատվածում 14,9 տոկոսով աճել է պատրաստի սննդամթերքի արտադրությունն ու արտահանումը:

«Տեխնիկայի և սարքավումների արտահանումն աճել է 13,5 տոկոսով, բուսական ծագման արտադրանքինը՝ 15,2 տոկոսով, դե, իհարկե, արտահանման մեծ աճ է գրանցվել նաեւ արդյունաբերության ոլորտում, որը կազմել է 12 տոկոս: Սա այնքան էլ շատ չէ, որքան ավելի վաղ թվարկված ոլորտներում, բայց այս ոլորտում գնային կոնյունկտուրան այնպիսին է, որ հանքարդյունաբերությունը այդ պահին գրանցել է բավականին լավ եւ բարձր ցուցանիշներ»,- նշեց Խաչատրյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: