Հայերեն   English   Русский  

ԱԱԾ-ին հանձնարական եմ տվել՝ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները. Փաշինյան


  
դիտումներ: 74

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ին հանձնարական է տվել՝ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները

«Ի վերջո պետք է պարզել՝ QR կոդը սատանայի հետ կապ ունի, թե չունի: Առանց կատակի, ես ԱԱԾ-ին հանձնարական եմ տվել՝ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները: Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, դա պետք է պարզվի, որովհետև դա անվտանգության խնդիր է: Ով էդպիսի տեղեկություն ունի, թող դիմի ԱԱԾ»,-ասաց վարչապետը:

Հանձնարարականը հաստատեց նաեւ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: «Այո, իսկապես, մի քանի օր առաջ էդպիսի հանձնարարական ենք ստացել»,-հաստատեց Էդուարդ Մարտիրոսյանը:

Վարչապետը նշեց, որ թեեւ կատակի պես է հնչում, սակայն լուրջ է ասում: «Դա պետք է պարզել եւ հանրությունը պետք է իմանա, որ կառավարության համար ոչ մի ահազանգ անհետեւանք չի մնում, մենք պետք է 100 տոկոս անկեղծ լինենք, եթե այդպիսի խնդիր կա, իրեն տանք ձեւակերպում»,-հավելեց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: