Հայերեն   English   Русский  

Ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ...


ՖԲ գրառում


  
դիտումներ: 180

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյան-ին առաջարկում եմ.

1. Հանդես գալ հայտարարությամբ և պատասխանել Էրդողանի սուտ հայտարարությանը` արխիվները բացելու մասով: Մեր արխիվները միշտ բաց են եղել:

2. Շտապ հեռախոսազրույց ունենալ Սենատոր Լինդսի Գրահամի հետ, ով վետո է կիրառել բանաձևի նկատմամբ` հասկանալու տրամադրվածությունը:

3. Հեռախոսազրույցի ընթացքում փորձել առաջինը չբացել վետոյի թեման: Սա ԱՄՆ ներքին գործն է: (Եթե սենատորը խոսի թեմայի մասին, ապա Փաշինյանը պետք է խնդրի վետո կիրառելու փոխարեն պարզապես դեմ քվեարկել բանաձևին, բայց բլոկ չանել):

4. Խոսել բացառապես Էրդողանի սուտ հայտարարության մասին, ներկայցնել իրողությունը: Սենատորը հեռախոսազանգի տողատակը վստահաբար կհասկանա:Եթե հեռախոսազրույցը ուշանում է, կամ չի կայանում, վարչապետի անունից Սենատորի հետ կարող է հանդիպել Լիլիթ Մակունցը ով այս պահին Վաշինգտոնում է: Խոսել վերը նշված նրբությունները հաշվի առնելով:
Սա Հայաստանի իշխանությունների համար ստեղծված լեգիտիմ առիթ է թեմայի մեջ ներքաշվելու համար:
Ուզում եմ հարցի լրջությունն ու կարևորությունը հասկանան մեր ազգի համար:

Զանգեք Վաշինգտոնի ժամանակով 9:45 էդ ժամին ոնց որ ազատա





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: