Հայերեն   English   Русский  

Հանրապետական սենատորը վետո է դրել Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ


  
դիտումներ: 233

ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Լինսի Գրահամը վետո է կիրառել է մեկ այլ սենատոոր՝ Բոբ Մենենդեսի կողմից սենատ բերված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի դեմ:

Գրահամի վետոյով արգելափակվել է Սենատի լիագումար նիստում օրինագծի քննարկումն ու քվեարկումը:

ԱՄՆ-ի օրենսդրության համաձայն նույնիսկ մեկ սենատորի վետոյով կարող է արգելափակվել սենատ բերված որևէ օրինագծի քննարկումն ու ընդունումը:

Սենատորն այդ որոշումը կայացրել է Վաշինգտոն մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելուց հետո:

Օրինագիծն արգելափակած Գրահամը հետևյալ կերպ է մեկնաբանել իր քայլը. «Քիչ առաջ Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմագործողությունների հետևանքները քննարկել եմ նախագահներ Էրդողանի ու Թրամփի հետ: Հուսով եմ, որ Թուրքիան ու Հայաստանը կնստեն սեղանի շուրջ ու կքննարկեն այդ խնդիրը (ցեղասպանության): Սենատորները չպետք է պատմությունը վերաշարադրեն ու այն ներկայացնեն ոչ այնպես, ինչպիսին որ կա»:

Սենատորն հավելել է նաև, որ ինքն այդ որոշումը կայացրել է ոչ թե անցյալին նայելով, այլ կենտրոնանալով թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագայի վրա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև էր ընդունել, ինչից հետո սենատորներից ոմանք հայտարարել էին Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, նմանատիպ բովանդակությամբ օրինագիծ քննարկելու ու քվեարկության դնելու անհրաժեշտության մասին:






Մեկնաբանություններ - 1

Կարպիս     14.11.2019 Ամիսներ առաջ հայտնի է, թե որ սենատորները կդիմեն վետոի: Մնում է ամերիկայի հայկական լաբին եվ հայաստանի իշխանությունները վաղօրոք կապվեն այդ սենատորների հետ ու կոմպրոմիսի գնան, որպեսզի ամեն անգամ անակնկալի չգան:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: