Հայերեն   English   Русский  

Համասեռամոլները գնալու են առանձի՞ն դահլիճում նայեն ֆիլմը, իսկ սպորտի սիրահարները գնալու են նայեն՝ ինչ իրենց է հետաքրքրո՞ւմ. Վիգեն Ստեփանյանը «Մել» ֆիլմի մասին


  
դիտումներ: 103

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա անցկացնող և ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդներին մի պահ մոտեցել էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ-ռեժիսոր, սցենարիստ, դերասան Վիգեն Ստեփանյանը։ Նա ասաց, որ չնայած չի միանում ակցիային, սակայն լիովին կիսում է երիտասարդների գաղափարները:

Անդրադառնալով ծանրամարտիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն Մելինե Դալուզյանին նվիրված «Մել» ֆիլմին, որոը ազգային կինոկենտրոնի կողմից 20 միլիոն դրամ ֆինանսավորում է ստացել, Ստեփանյանն ասաց․ «Ուզում են ֆիլմ նկարել՝ սեռափոխված ծանրամարտիկի մասին։ Չգիտեի ծիծաղեի՞, թե՞ ինչ, երբ լսեցի, որ ֆինանսավորվել է միայն նրա չեմպիոն լինելու հատվածը: Այսինքն՝ առանձին-առանձին ենք նայելո՞ւ, համսեռականները գնալու են առանձի՞ն դահլիճում նայեն, ինչ-որ իրենց է հետաքրքրում, իսկ սպորտի սիրահարները գնալու են նայեն՝ ինչ իրենց է հետաքրքրո՞ւմ: Այնքան անտեղյակ մարդու կարծիք է, որ չգիտես՝ ինչպես վերաբերվես՝ ծիծաղե՞ս, տխրե՞ս։ Ցանկացած մարդ իրավունք ունի դասավորելու իր կյանքն այնպես ինչպես ցանկանում է։ Ուզում է սեռը փոխել, թող փոխի, մարդն իր կյանքի տերն է։ Բայց դա դարձնել հանրության համար ֆիլմ, հանել արվեստի մակարդակի՝ անհասկանալի է։ Ո՞նց կարելի է թողնել Նազիկ Ավդալյանին։ Մարդը, որը ոչ միայն դոպինգ է ընդունել, այլ նաև հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից։ Այդ սեռափոխությունը երբվանի՞ց դարձավ այդքան հետաքրքիր նյութ, որ հասավ ԱԺ, խոսում են ամբիոններից»։

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն ու բուհերի ուսանողները արդեն մեկ շաբաթից ավելի է բողքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Նրանց զայրացրել է նախարարության մի շարք ծրագրեր՝ բուհերից Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների կամընտրական դարձնելը, «Մել» ֆիլմին ֆինանսավորելը, Հուզանգ-զանգ ներկայացման համար գումար տրամադրելը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: