Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը ՊՎԾ-ին հանձնարարել է ուսումնասիրություններ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում


  
դիտումներ: 79

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայությանը ուսումնասիրություններ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում: Այդ մասին վարչապետը հայտարարեց կառավարության նիստում՝ անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերի իրականացման որակին:

«Նախորդ կիրակի մենք Գորիսում, Վայքում ու Եղեգնաձորում եղանք ու խառը տպավորություններով վերադարձանք այնտեղից: Ես հանձնարարական եմ տվել Պետական վերահսկողական ծառայությանը ստուգումներ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում, որ պարզենք՝ ինչ է կատարվում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ չնախատեսված այցերով գնալու է մարզեր ու տեսնի, թե իրեն հետաքրքրող սուբվենցիոն ծրագրերը ինչպես են իրականացվել: Վարչապետը կոչ արեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին նույնն անել:

«Եթե հանկարծ պարզվեց, որ ինչ-որ բան այն չէ, ընդունող հանձնաժողովը, ընդունող պաշտոնյաները պետք է իմանան, որ հավասարազոր պատասխանատվություն են կրելու», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ վարչապետը Եղեգնաձոր այցի ընթացքում դժգոհություն էր հայտնել բակային տարածքների և լուսավորության բարելավմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի որակից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: