Հայերեն   English   Русский  

Ապօրինի սխեմաներում եղած ցանկացած բուժհիմնարկ պատասխանատվության կենթարկվի օրենքի ողջ ուժով. Արսեն Թորոսյան


  
դիտումներ: 78

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բացահայտմանը: Նախարարը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ օրինականության հաստատումը պետք է լինի բոլոր ոլորտներում և կառավարության ջանքերն այս ուղղությամբ անբեկանելի են:

«Կառավարության ջանքերն այս ուղղությամբ անբեկանելի են հատկապես նման նուրբ և երեխաների իրավունքներին վերաբերող ոլորտում, որտեղ առավել ուշադիր պետք է լինենք երեխայի լավագույն շահը պաշտպանելու համար: Ցանկացած բուժհիմնարկ կամ բուժաշխատող, ով ներգրավված է եղել կամ այսուհետ կլինի նման ապօրինի սխեմաների մեջ պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ ուժով։ Շնորհակալ եմ ԱԱԾ-ին այս կծիկը քանդելու համար, վստահ եմ ամեն ինչ մինչև վերջ կբացահայտվի»,-նշել է Արսեն Թորոսյանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ուշադրության կենտրոնում պահելով միջազգայինպայմանագրերով և ՀՀ ներպետական օրենքներով ամրագրված երեխաների իրավունքները,ինչպես նաև՝ որդեգրման և ընտանիքի պահպանման բնագավառներում ծնողների և պետությանօրինական շահերը պաշտպանելու հարցը, օրենքով իրեն վերապահված գործառույթներիշրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ևքննչական գործողությունների արդյունքում բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀօրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: