Հայերեն   English   Русский  

Լսեցի վարչապետի հրաբորբոք խոսքն ու հոգիս դառնացավ. Կարին Տոնոյան


  
դիտումներ: 274

Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Լսեցի վարչապետի հրաբորբոք խոսքն ու հոգիս դառնացավ. հիմա պիտի վախենանք մեր կարծիքն արտահայտել, որ հանկարծ մեզ էլ իշխանական լափամանից օգտվող չհամարեք, այո? Ինչու, որովհետև տարեկան 42 հեռուստախաղի եթեր հեռարձակման, 300-400 երեխայի արշավներ ու Արևմտյան Հայաստան տանելու, շուրջ 40 զորամասի զինվորների հետ բանակային թեմաներով մրցույթներ կազմակերպելու վրա ծախսել ենք այնքան գումար որքան , ասենք, լափամանից չօգտվող ձեր ԱԺ-ն ծախսեց Վարդավառին գորգ լվանալու վրա? Ու հիմա ինչ խոսենք պիտի մեզ զոռով կուսակցական պիտակ կպցնեք, նախկինների ուրվականների ստվեր դարձնեք? Չէ, պարոնայք, արդար չենք խաղում, կեղծ մարդասիրությամբ մեզ էլ մի քիչ սիրեք, գուցե մենք էլ ինչ -որ ավանդ ունենք այս երկրում, և գիտեք, թե որն է մեր ամենամեծ ավանդը, այն որ մարդավայել ապրելու պայմաններ չունենալով հանդերձ, չենք հրաժարվում մեր երկրի քաղաքացիությունից..... և չենք հրաժարվելու, և որևէ կուսակցության չենք հարելու, և որևէ հայի մեր թշնամին չենք համարելու..... լսել եք Նժդեհի ՈՒԺԵՂ ՄԵՆԱԿԻ մասին? Կան, Հայաստանում դեռ կան ուժեղ մենակներ և նրանց վախեցնելն անհնար է.





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: