Հայերեն   English   Русский  

Աննա Վարդապետյանին ես եմ առաջարկել այլևս չշարունակել համատեղ աշխատանքը․ Ռուստամ Բադասյան


  
դիտումներ: 186

Ես եմ Աննա Վարդապետյանին առաջարկել այլևս չշարունակել համատեղ աշխատանքը, իսկ պատճառները մի քանիսն են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի աշխատանքից ազատմանը։

«Պատճառը հետևյալն է. գիտեք՝ երկու ռազմավարություն ենք ընդունել՝ հակակոռուպցիոն եւ դատաիրավական։ Դատաիրավականի հիմնական պատասխանատուն նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն է, հակակոռուպցիոնի մասով Սրբուհի Գալյանն է։ Եվ երկուսի մասով, ըստ էության, կառուցվածքային փոփոխություններ անելու անհրաժեշտություն է առաջացել նախարարությունում. վարչության, կառուցվածքային ստորաբաժանումների փոփոխություն։ Գիտեք նաեւ, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի մասին օրենքն է ընդունվել, որից հետո երկու վարչություն էլ է դուրս եկել նախարարության կազմից, այս ամենի կոնտեքստում մենք պետք է փնտրենք այն կառուցվածքը, որ առավել լավ է համապատասխանեցված չորս փոխնախարարով աշխատանքին։ Եթե նոր փոխնախարար պետք լինի, կարծում ենք, որ նա լրիվ այլ պրոֆիլի կլինի, քան տիկին Վարդապետյանն ուներ», ասել է Բադասյանը։

Դիտարկմանը, թե փոխնախարար Վարդապետյանը Արտակ Զեյնալյանի օրոք էր անցել աշխատանքի, Բադասյանը պատասխանել է. «Կարծեմ նա Զեյնալյանից առաջ էլ կար»։

Նախարարը նաեւ նշել է՝ փոխնախարար Աննա Վարդապետյանի աշխատանքից դժգոհություն չի եղել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: