Հայերեն   English   Русский  

ՀԽ քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովում քննարկվել է Ստյոպա Սաֆարյանի հետ կապված դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ


  
դիտումներ: 291

Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի դիմումը, որին միացել են երեք տասնյակից ավելի լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ լրագրողի դիմումը վերաբերում է Հանրային խորհրդի անդամ, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կողմից ս․թ․հոկտեմբերի 29-ին իր գրասենյակում նախաձեռնված քննարկմանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունն արգելելու, վերջիններիս մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, լրատվամիջոցներն անվանարկելու և երկու կին լրագրողների հասցեին անձնական վիրավորանքներ հասցնելու հարցին:

Լրագրողը ՀԽ էր դիմել նոյեմբերի 4-ին: ՀԽ նախագահի կողմից դիմումը վերահասցեագրվել էր ՀԽ քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: