Հայերեն   English   Русский  

Եթե վերացնենք հիշողությունը, պատմությունը հայերը չեն լինի. ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն


  
դիտումներ: 167

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը բուհերում լեզվի և պատմության դասավանդման հետ կապված քննարկումները ամոթալի որակեց:

«30-ամյա անկախության նախաշեմին նման իրավիճակն ամոթալի է»,- ասաց նա՝ խոսելով ԿԳՄՍ նախարարության այն նախագծի մասին, որով բուհերի պարտադիր դասավանդվող առարկաների ցանկից հանվելու են Հայոց լեզու և գրականություն ու Հայոց Պատմություն առարկաները: Նրա խոսքով՝ բուհական կրթությունն ու ակադեմիական գործունեությունը ոչ մի դեպքում չի կարելի հակադրել:

Խոսելով բուհերում լեզվի պարտադիր դասավանդման չեղարկման գաղափարի մասին՝ ինստիտուտի տնօրենը նշեց, որ առանց լեզվի իմացության մարդը չի կարող գրագետ արտահայտել մտքերը: «Ինչպե՞ս կարող է ֆիզիկոսը թարգմանել դասագրքեր, եթե լեզու չգիտի: Ֆիզիկայի դասագրքերը թարգմանում են ոչ թե թարգմանիչները, այլ ֆիզիկոսները, որոնք լավ տիրապետում են լեզվին»,- նշեց Դևրիկյանը:

Նրա խոսքով՝ առանց պատմության իմացության քաղաքացին լիարժեք չի լինի:

«Հիշեցնեմ Րաֆֆու խոսքերը. «Հայրենիքում հայերին պահում են նախնիների գերեզմանները: Եթե վերացնենք հիշողությունը, հայերը չեն լինի: Պատմությունը հիշողության մի մասն է: Եթե հայը պատմություն, հայոց լեզու չգիտի նա հայ չի»,- եզրափակեց Վարդան Դևրիկյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: