Հայերեն   English   Русский  

Ի՞նչը կարող է մարդկանց ազատել տկարամտությունից


  
դիտումներ: 69

Նորվեգիայի գիտատեխնիկական համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ֆիզիկական ակտիվությունը կարող Է նվազեցնել դեմենցիայի զարգացման վտանգը:

Հետազոտության մամուլի տեղեկագիրը հրապարակվել Է MedicalXpress-ի կայքում:

«Կարևոր Է ասել, որ երբեք ուշ չԷ պարապել սկսելու համար: Մասնակիցների միջին տարիքը հետազոտության սկզբում 60-ն Էր: Կարդիոռեսպիրատորային դիմացկունության բարելավումը կապված Է դեմենցիայի զարգացման թուլացած ռիսկի հետ:

Նրանք, ովքեր ֆիզկուլտուրայով չեն զբաղվել 80-ական թվականներին, բայց սկսել են տասը տարի անց, հիվանդությունը հետաձգել են երկու տարով»,-պատմել Է ուսումնասիրության գլխավոր հեղինակ Ատեֆե Տարին:

Ընդ որում՝ բարձր ծանրաբեռնվածությամբ պարապմունքները մեծ արդյունավետություն են ցույց տվել չափավոր ֆիզիկական վարժությունների համեմատությամբ:

«Կանոնավոր ֆիզիկական վարժությունները (շաբաթական առնվազն երկու անգամ), որոնց ընթացքում դուք քրտնում եք և արագացված շնչում, նպաստում Է այն բանին, որ դուք ձեր տարիքի համար լավ տեսք ունենաք»,-եզրափակել Է Տորին, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: