Հայերեն   English   Русский  

Սլավիկ Հայրապետյանը 7-րդն է կարճ ծրագրից հետո


  
դիտումներ: 98

Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկած «Tallinn Trophy» միջազգային մրցաշարի կարճ ծրագրում գրանցել է 7-րդ արդյունքը: 23-ամյա գեղասահորդը հավաքել է 55.80 միավոր:


Ազատ ծրագրի մրցումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին: Տղամարդկանց մենասահքում հանդես են գալիս 14 գեղասահորդներ:
Հիշեցնենք, որ այս ամիս Սլավիկ Հայրապետյանը մասնակցել էր նաև Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացված Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարին, որտեղ գրավել էր 10-րդ տեղը: Դա նրա առաջին մեկնարկն էր այս մրցաշրջանում:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: