Հայերեն   English   Русский  

Ձերբակալվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3 ծառայող


  
դիտումներ: 1308

Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զուգորդված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ

2019 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և նախաքննությունը շարունակելու համար ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ փոխանցված քրեական գործով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետներ, արդարադատության ավագ Ս․ Մ․-ն, ենթասպա Գ․ Գ․-ն և երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության ենթասպա Ս․ Գ․-ն ձերբակալվել են։

Անկախին հայտնեցին Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: