Հայերեն   English   Русский  

Իհարկե տխուր է երբ մարդ մնում է ուղիղ պատվեր իջեցված հարցազրույցի կամ դասարանցու կայքի հույսին, բայց դա մեկ անգամ եւս ապացուցում է, որ նշանակետին ենք խփել


Սարհատ Պետրոսյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 174

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախորդ մի քանի օրերին իմ գործընկերներին սատարող հաղորդագրությունների ու զրույցների համար։

Ես վստահ եմ, որ մեր մասնագիտական հանրույթը պետք է այս անգամ միահամուռ մերժի պետական պաշտոնի չարաշահմամբ ճարտարապետ-չինովնիկների անազնիվ կերպով պատվերներ ստանալու ավանդույթը։ Կարծում եմ վերջին օրերին ստացված նյութերն ու տեղեկությունները գալիս են լրացնելու ու ամրապնդելու նախկինում իմ արած հայտարարարություններն ու բարձրաձայնված մտահոգությունները։

Իհարկե տխուր է երբ մարդ մնում է ուղիղ պատվեր իջեցված հարցազրույցի կամ դասարանցու կայքի հույսին, բայց դա մեկ անգամ եւս ապացուցում է, որ նշանակետին ենք խփել։ Նաեւ օրինաչափ է, որ հիմա տեղի է ունենում "տուժածների" հետաքրքիր համախումբ, երբ իրար գլուխ են հավաքում նախագծման անհագուրդ ցանկություն ունեցող ճարտարապետ-չինովնիկները, կադաստրի կոմիտեում կոռուպցիան ու անփութությունն արմատախիլ անելու շրջանակում լուսանցքում հայտնված մի քանի "ոլորտի լավագույն մասնագետներ", ինչպես նաեւ մոլորության մեջ հայտնված ու սին հույսեր փայփայող մի քանի մասնագիտական համքարության անդամներ։ Հատկապես վերջիններին խնդրում եմ չտրվել դատարկ խոստումների՝ իրենք պետք է մասնագիտական հանրույթում իրենց վաստակած դերն ունենան անկախ պետական լիազոր մարմնի անվանումից։

Հարցազրույցի մյուս մասերում արտահայտված մտքերի վերաբերյալ մի քանի հղումները կդնեմ ներքեւում։ Դրանք բոլորը նախկինում բազմաթիվ անգամներ հնչեցվել են թե իմ, թե բազմաթիվ գործընկերների կողմից։ Հատկապես Աջափնյակի մետրոյի պետություն-մասնավոր այս համագործակցությունն առաջին անգամ ամրագրվել է մեր կողմից 2017-2018 թվականներին մշակված Թումոյի թաղամասի գլխավոր հատակագծում։ Հույս ունեմ, որ Երեւանի տրանսպորտի մասին խոսելու դեռ առիթներ կլինեն։

Այս պատմության մեջ միակ բանը, որ ինձ լուրջ մտահոգում է հիմարության հասնող անտակտությունն ա, երբ ամբողջովին համայնքային խնդիրների լուծման մասին խոսում է մի պաշտոնյա որն ընդհանրապես չունի նման լիազորություն, էլ չեմ ասում մասնագիտական կարողություն։ Կարծում եմ հետհեղափոխական Հայաստանում այս շիլաշփոթն ապագայում լուրջ խնդիրներ է առաջացնելու, երբ մեր ու առհասարակ, հանրային կառավարման վերաբերյալ պատկերացում չունեցող իրենց տասովշիկի տեղ դրած մարդիկ անում են հայտարարություններ, որոնց համար այլ պայմաններում կստանային նկատողություն։

#ՈչինիչՄյուսԱնգամ հարցազրույցին լավ կպատրաստվենք...





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: