Հայերեն   English   Русский  

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում հայտնաբերվել է երկու չպայթած արկ


  
դիտումներ: 203

Նոյեմբերի 12-ին, ժամը 17:49-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. նոյեմբերի 11-ին, ժամը 22:00-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի «Կատար քար» և «Գնգի ղաշ» կոչվող հանդամասերի միջնամասում հայտնաբերված երկու չպայթած արկի տարածքը սահմանազատելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է 120 մմ տրամաչափի երկու արկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: