Հայերեն   English   Русский  

​Երկրաշարժ Ֆրանսիայում. չորս մարդ վնասվածքներ է ստացել


  
դիտումներ: 265

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, Ֆրանսիայում 5,4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումները զգացել են Լիոնում, Մոնպելյեում, Սենտ Էտյենում, Գրենոբլում, Ավինյոնում և Մարսելում:

Չորս մարդ վնասվածքներ է ստացել, վնասվել է մոտ 250 տուն, մոտ 30-ը փլվել են: Այս մասին հաղորդում է Regnum գործակալությունը՝ հղում անելով Le Figaro-ին:

Ըստ Ֆրանսիայի կենտրոնական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների՝ նման ուժեղ երկրաշարժ մայրցամաքային Ֆրանսիայում չէր եղել 2003 թ. ի վեր: 2011 թ. գրանցվել է 5,5 ուժգնության երկրաշարժ, սակայն դրա էպիկենտրենը գտնվել է ծովում՝ Այաչոյից 100 կմ հեռավորությամբ:

Ամեն տարի Ֆրանսիայում մոտ 600 երկրաշարժ է տեղի ունենում, սակայն բնակչությունը զգում է սոսկ տասը-տասնհինգը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: