Հայերեն   English   Русский  

​Միացյալ Նահանգները ցանկանում է ձեռք գցել Սիրիայի նավթը. Լավրով


  
դիտումներ: 245

Միացյալ Նահանգների գործունեության նպատակը Սիրիայում նավթային հանքերի վերահսկողությունն է: Այս հայտարարությունն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ նոյեմբերի 12-ին, Փարիզյան համաժողովում:

Դրա համար ամերիկացիները Եփրատի արևելյան ափին «անում է ամեն ինչ, որ քվազիպետական կառույց ստեղծի»: Նա ներգրավում է Պարսից ծոցի երկրները, որպեսզի նրանք իրենց միջոցները ներդնեն «տեղական վարչակազմերը» ստեղծելու գործում, որոնք ձևավորվում են ընդդիմադիր սիրիական զինվորական կառույցներից, ինչպես նաև քրդերից:

Այդ ամենը նրանք անում են «անթաքույց», որպեսզի Սիրիան մասնատեն և վերահսկողություն ունենան նավթի վրա, ասել է նախարարը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Regnum գործակալությունը, Լավրովը նոյեմբերի 12-ին մասնակցում է Փարիզում խաղաղության համաժողովին: Փարիզում Լավրովն արդեն արտահայտվել է «արևմտյան գործընկերների» այն հայտարարություններին, թե Մոսկվան Մերձավոր Արևելքի «համաշխարհային ոստիկան» է. դա Արևմուտքում իրենք են հորինել, իրականում Սիրիայում իշխանության ղեկին օրինական կառավարություն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: