Հայերեն   English   Русский  

Ջրհեղեղ Իտալիայում. տուժել են Վենետիկը և երկրի հարավային շրջանները


  
դիտումներ: 244

Իտալիային պատուհասել են տեղատարափ անձրևները և սաստիկ քամիները, որոնք հանգեցրել են ջրհեղեղի երկրի մի շարք շրջաններում: Այս մասին տեղեկացնում է Regnum գործակալությունը՝ հղում անելով Sky հեռուստաընկերությանը:

Ամենից շատ տուժել են երկրի հարավային շրջանները: Մի շարք երկրամասերում փակվել են դպրոցները, նաև ուրիշ սահմանափակումներ են մտցվել:

Հիմնական տուժածներից է նաև Վենետիկը: Այստեղ ջուրը հասել է ոչ միայն քաղաքային հրապարակները, այլև Սուրբ Մարկոս տաճարի ներսը, ինչը տեղի է ունեցել ընդամենը 6 անգամ վերջին 12 դարերի ընթացքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: