Հայերեն   English   Русский  

​ՄԱԿ-ը կոչ է անում Լիբանանին անհապաղ կառավարություն ձևավորել


  
դիտումներ: 148

ՄԱԿ-ը կոչ է անում Լիբանանի իշխանություններին անհապաղ նոր կառավարություն ձևավորել և ձեռնամուխ լինել տնտեսական բարեփոխումների իրականացմանը:

Այս մասին տեղեկացնում է Regnum գործակալությունը՝ հղում անելով Reuters-ին:

«Ֆինանսա-տնտեսական իրավիճակը ծայրահեղ է… Իշխանության մարմինները չեն կարող այլևս ձգձգել դրա լուծումը»,- հայտարարել է Լիբանանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Յան Կուբիշը Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո:

Լիբանանը հոկտեմբերի կեսերից մատնված է զանգվածային ընդվզումներին ու անկարգություններին տնտեսական ճգնաժամի պատճառով: Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի կառավարությունը հրաժարական է տվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: