Հայերեն   English   Русский  

Ավտոմեքենաների պարտադիր տեխզննում իրականացնող ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել. Հափշտակել է 203մլն դրամ


  
դիտումներ: 136

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող ՍՊ ընկերության տնօրենի կողմից թույլ տրված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։

ՍՊ ընկերության տնօրենը, հանդիսանալով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործունեությամբ զբաղվող անձ, իր գործունեության ընթացքում շարունակաբար, 2015թ. հունվարի 1-ից մինչեւ 2018թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, թույլ է տվել չարաշահումներ:

Քննության տվյալներով՝ տնօրենը, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու շահադիտական նպատակով, խարդախության եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ընկերության կողմից առանց տեխնիկական զննության ծառայություններ մատուցելու, օգտագործելով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ համարվող, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու փաստը հավաստող եւ նշված ծառայությունների մատուցման դիմաց վճարման համար հիմք հանդիսացող ակնհայտ կեղծ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի արատորոշման քարտերը եւ տեխնիկական զննության կայան ներկայացվող կտրոնները, դրանք ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունն:

Արդյունքում՝ խաբեությամբ, այն է` համապատասխան ծառայություններ մատուցված չլինելու հանգամանքը թաքցնելու եւ իրականում այդ ծառայությունների մատուցման փաստը հաստատելու նպատակով վերոհիշյալ փաստաթղթերը օգտագործելու միջոցով, հափշտակել է դրանց հիման վրա ՀՀ պետական բյուջեից ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին փոխանցված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 203.580.000 ՀՀ դրամ գումար:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա՝ ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: