Հայերեն   English   Русский  

Շնորհակալություն բոլորին, ովքեր նպաստեցին Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելուն. Թևան Պողոսյան


  
դիտումներ: 101

Ես ոչ միայն ներողություն խնդրել գիտեմ, այլև շնորհակալություն հայտնել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Շնորհակալություն բոլորին, ովքեր նպաստեցին Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելուն՝ գրելով, բացատրելով, բողոքելով, և, ի վերջո, անձնական երաշխավորագրեր ներկայացնելով:

Շնորհակալություն: Հուսամ, որ դատական իշխանությունն իր բարձրունքի վրա կգտնվի և կիրականացնի վստահելի արդարադատություն: Իսկ արդյունքում կունենանք ավելի ժողովրդավարական ազգային պետություն, որով բոլորս կհպարտանանք»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: