Վնասվածքաբանները բարեհաջող իրականացրել են 170 կգ կշռող կնոջ բարդագույն վիրահատությունը
Կնոջ հետազոտությունները ցույց են տվել, որ ունի քացախափոսի հետին պատի կոտրվածք` տեղաշարժով, ազդրոսկրի ենթահոդախախտ: Կինն ունեցել է նաև հորմանալ խնդիրներ, որոնք հանգեցրել են քաշի կտրուկ ավելացման: Նրա հորմոնալ խնդիրները թույլ չեն տվել իրականացնել համապատասխան վիրահատություն: 5 շաբաթ հորմոնալ շեղումների դիմաց բուժում ստանալուց հետո միայն Վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանը վիրահատել է պացիենտին: Այս վիրահատությունը բարդագույն է իր տեսակի մեջ, անգամ համարվում է ուշացած, քացախափոսիհետին պատի կոտրվածքը վիրահատվում է առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում: Բժիշկները բարեհաջող իրականացրել են վիրահատությունը: Հետվիրահատական շրջանում կինն իրեն լավ է զգում, նաև ունի քաշի զգալի կորուստ: