Հայերեն   English   Русский  

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի փաստաբանների կողմից դատավարին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը


  
դիտումներ: 42

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանը վերադարձավ խորհրդակցական սենյակից ու որոշում կայացրեց մերժել

ԵԿՄ նախկին նախագահ Մանվելի Գրիգորյանի պաշտպանների Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդությունը՝ այն որակելով անհիմն:

Պաշտպանները նիստը նախագահող դատավորին մեղադրում են կանխակալ վերաբերմունքի մեջ։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանն այսօր ներկայացել էր դատարան անվասայլակով, սակայն քիչ առաջ նրա ինքնազգացողությունը վատացել է և բժիշկները հորդորել են նրան տեղափոխել հիվանդանոց:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: