Հայերեն   English   Русский  

Արսեն Բաբայանը ազատության մեջ գտնվելու պարագայում չի խուսափի նախաքննությունից. Սիսակ Գաբրիելյանը՝ Արսեն Բաբայանի համար անձնական երաշխավորություն տալու մասին


  
դիտումներ: 57

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ կարծում է՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ազատության մեջ գտնվելու պարագայում չի խուսափի նախաքննությունից և իրավապահ մարմնի պահանջով անմիջապես կներկայանա ու այդ պատճառով է ներկայացրել անձնական միջնորդություն:

«Ինչպես հիմնավորմանս մեջ եմ նշել՝ Արսեն Բաբայանին ճանաչել եմ դեռ լրագրող լինելու տարիներիցս, ճանաչում եմ նրա տեսակը: Ես դիմել եմ՝ անձնական երաշխավորություն տալով, որ Արսեն Բաբայանը չի խուսափի նախաքննությունից և իրավապահ մարմնի պահանջով կներկայանա: Երեկ եմ ներկայացրել դիմումը, նաև վճարել եմ համապատասխան 500 000 դրամ գումարը»,- ասաց Գաբրիելյանը:

Պատգամավորը նշեց, որ որոշումը քննարկել է իր քաղաքական թիմի հետ, իսկ ճշտող հարցին, թե քաղաքական թիմի ո՞ր շրջանակի մասին է խոսքը, Գաբրիելյանը նշեց, որ նկատի ունի Ազգային ժողովի քաղաքական թիմը, կառավարության հետ քննարկում չի ունեցել:

Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ ՀՔԾ-ին հանձնարարվել էր սեղմ ժամկետում կատարել քննչական գործողությունները, որոնց արդյունքում հնարավոր կլիներ քննարկել Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու՝ դատարանի որոշմամբ նշվող հիմքերի առկայության շարունակականությունը:

«Ուսումնասիրելով քրեական գործի նյութերը և նկատի ունենալով, որ նախաքննության ներկա փուլում արդեն իսկ կատարվել է մեղադրյալ Արսեն Բաբայանի առնչությամբ պլանավորված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունների հիմնական մասը, որի պայմաններում նվազել է վերջինիս ազատության մեջ գտնվելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու վտանգը, և այն հանգամանքը, որ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացվել էին մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ դիմումներ՝ որպես երաշխիքի գումար, 500 000-ական ՀՀ դրամ փոխանցելու վերաբերյալ անդորրագրերի պատճենների հետ միասին՝ 2019 թվականի նոյեմբերի 12-ին որոշում է կայացվել մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ»,- գրել էր Աբրահամյանը:

Արսեն Բաբայանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին: Ըստ Դատական տեղեկատվական«Դատալեքս» համակարգում տեղադրված մեղադրական եզրակացության՝ Արսեն Բաբայանինմեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով(իշխանության յուրացմանն օժանդակելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքկատարելը) նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալիպաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրականդատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:Նույն քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահԱրա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: