Հայերեն   English   Русский  

​Ավելի քան 50 երեխա է տուժել Չինաստանում մանկապարտեզի վրա հարձակման հետևանքով


  
դիտումներ: 69

Չինաստանի հարավային Յուննան գավառի Կայուան քաղաքում մանկապարտեզի վրա հարձակման հետևանքով 51 երեխա և 3 մեծահասակ են տուժել: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, մի երիտասարդ տղամարդ, կտրտելով մանկապարտեզի փշալարերով ցանկապատը, ներխուժել է տարածք, մտել շենք և կաուստիկ սոդայի լուծույթ թափել երեխաների և դաստիարակների վրա:

48 մարդ թեթև այրվածք է ստացել, միջին ծանրության այրվածք՝ 4 մարդ, ևս 2 մարդ լրջորեն է տուժել: Այսուհանդերձ տուժածների կյանքը վտանգի տակ չէ:

Ոստիկանությանը հաջողվել է արագ գտնել և ձերբակալել կասկածյալին: Նա 23-ամյա տեղացի բնակիչ է Կուն ազգանունով: Արարքի դրդապատճառը, ըստ նրա, ատելությունն է հասարակության հանդեպ, ինչը ձևավորվել է մանկության տարիներին իր նկատմամբ մոր անտարբերության, ներկայիս ընտանեկան դրության և աշխատավայրում անախորժությունների հետևանքով: Այդ ամենը դրդել է նրան վրեժխնդրության:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: