Հայերեն   English   Русский  

«Արցախի հանրապետական» կուսակցությունը սպասվող նախագահական ընտրություններում կսատարի Արայիկ Հարությունյանի թեկնածությունը


  
դիտումներ: 48

«Արցախի հանրապետական» կուսակցության (այն ոչ մի կապ չունի Հայաստանի հանրապետական կուսակցության հետ)՝ երեկ հրավիրած արտահերթ նիստում որոշում է կայացվել 2020թ.-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին սատարելու Արայիկ Հարությունյանի թեկնածությունը:

Անդրադառնալով ԱՀԿ որոշմանը՝ Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավար և օրերս այդ կուսակցության համագումարի որոշմամբ սպասվող նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու հայտարարված Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ դա իր համար կարևոր էր այն առումով, որ առաջին հերթին հաշվի են առնվել կուսակցության կողմից առաջ քաշված ծրագրային դրույթները, ինչը փաստում է, որ իրենց ձևավորած քաղաքական օրակարգը կարող է դառնալ միավորող գործոն:

Նա շնորհակալություն է հայտնել Արցախի հանրապետական կուսակցության ղեկավարությանն ու պատվիրակներին՝ վստահության համար և տեղեկացրել, որ սպասվող նախագահական ընտրություններին իր թեկնածությունը սատարելուն իրենց աջակցությունն են հայտնել քաղաքական այլ կուսակցություններ, առանձին գործիչներ և հասարակական կազմակերպություններ, որոնք շուտով այդ մասին հրապարակավ հանդես կգան հայտարարություններով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: