Հայերեն   English   Русский  

Աբրահամ Գասպարյանը դուրս է եկել Հանրային հեռուստաընկերությունից


  
դիտումներ: 419

Լրագրող-մեկնաբան Աբրահամ Գասպարյանը դուրս է եկել Հանրային հեռուստաընկերությունից:

Քիչ առաջ Ankakh.com-ի հետ զրույցում Գասպարյանը հաստատեց այս տեղեկությունը, սակայն նշեց, որ այս պահին չի ցանկանում մեկնաբանել կամ ներկայացնել իր հեռանալու պատճառները:

«Առաջիկայում կմեկնաբանեմ, թե ինչն էր հեռանալուս պատճառը, բայց հիմա չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել»,-ասաց նա:

Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրի լրագրող Հասմիկ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Շատ քիչ մարդիկ կան, որոնք իմ հարգանքին են արժանանում հենց առաջին ծանոթությունից: Ինձ համար տղամարդ լինելը արական սեռին պատկանելը չի, այլ բնավորություն, մարդու տեսակ ու սկզբունքայնություն: Օրս տխուր սկսվեց, որովհետև իմ հերթական լավագույն գործընկերը, ընկերը, ավագ եղբայրը ու վերևում նշածս բոլոր հատկանիշների տեր մարդն էլ չի աշխատելու Հանրային հեռուստաընկերությունում, ինքն է այդպես որոշել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: