Հայերեն   English   Русский  

Հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է Շարժայի գրքի միջազգային ամենամյա տոնավաճառին


  
դիտումներ: 57

Հայաստանը հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 9-ը մասնակցել է Շարժայի գրքի միջազգային ամենամյա տոնավաճառին: Մեր երկրից Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնած պատվիրակության կազմում են եղել «Էդիթ Պրինտ» հրատարակչության ներկայացուցիչները:

Տոնավաճառին Հայաստանի առանձին տաղավարում ներկայացվել է հրատարակչության՝ վերջին տարիներին հրատարակած հայերեն, անգլերեն գրքերը Հայաստանի մասին, մանկապատանեկան գրականություն՝ Թումանյանի հեքիաթները, ինչպես նաև այլ հեղինակների հեքիաթներ, պատմվածքներ, ուսուցողական գրքեր:

Ցուցահանդես-տոնավաճառի օրերին հայկական տաղավար են այցելել գրքոլորտի տարբեր մասնագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր:

Շարժայի գրքի միջազգային ամենամյա տոնավաճառը գրական ոլորտի ամենակարևոր իրադարձություններից է: Իրադարձության շրջանակում ամեն տարի անցկացվում են ավելի քան 400 միջոցառումներ, հանդիպումներ հեղինակների հետ, գրքերի ցուցադրություններ, գրական ընթերցումներ, դասընթացներ և այլն: Գրքի տոնավաճառին մասնակցում են տարբեր երկրների ներկայացուցիչներ.տարեկան սովորաբար ներկայացվում է 210 լեզուներով հրատարակված ամենատարբեր գրքեր:

Նշենք, որ միջոցառմանը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը մասնակցել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ և ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան աջակցությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: