Հայերեն   English   Русский  

Սյունիքի մարզի Ախլաթյան գյուղին հարակից սարում այրվել է մոտ 300 հա խոտածածկույթ


  
դիտումներ: 48

Նոյեմբերի 12-ին, ժամը 08:05-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Ախլաթյան գյուղին հարակից սարում բռնկված հրդեհը մարվել է ժամը 08:42-ին: Այրվել է մոտ 300 հա խոտածածկույթ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին, ժամը 09:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ախլաթյան գյուղին հարակից սարում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհի օջախին մոտեցման ուղիներ չլինելու պատճառով հրդեհաշիջում չի իրականացվել: Սահմանվել է հերթապահություն:

Նոյեմբերի 11-ին, ժամը 07:30-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:38-ին: Այրվում է մոտ 300 հա խոտածածկ տարածք:

Ժամը 19։13-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են. 4 հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 28 հրշեջ-փրկարար, Սիսիան համայնքի 42 բնակիչ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 6 աշխատակից և Սիսիան համայնքից 8 ավտոմեքենա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: