Հայերեն   English   Русский  

Լերմոնտովո համայնքի հանդիպակաց սարալաջին բռնկված հրդեհը մեկուսացվել է


  
դիտումներ: 236

Նոյեմբերի 10-ին, ժամը 17:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում՝ Լերմոնտովո համայնքի հանդիպակաց սարալաջին, այրվում է խոտածածկույթ։

Հայանտառ ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսության» փոխտնօրենի կողմից տեղեկություն է ստացվել, որ հրդեհը գտնվում է դժվարամատչելի վայրում, տարածման վտանգ չկա։

Ժամը 21:30-ին կրկին տեղեկություն է ստացվել, որ Լերմոնտովո և Շահումյան գյուղերին հարակից սարին նկատվում է հրդեհի օջախ:

Ժամը 21:35-ին կապ է հաստատվել Լերմոնտովոյի համայնքապետի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ հրդեհի օջախը գտնվում է ճանապարհից մոտ 4 կմ հեռավորության վրա՝ սարի գագաթին. մոտեցման ուղիներ չկան. տեղում իրականացվում է հերթապահություն:

Նոյեմբերի 11-ին, ժամը 08:18-ին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում՝ Լերմոնտովո գյուղի հանդիպակաց սարալանջ (Սվանցի կոչվող սար) է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 8 փրկարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։38-ին:

Ժամը 16։12-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 20 հա խոտածածկույթ։

Դեպքի վայրում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից իրականացվում է հերթապահություն։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: