Հայերեն   English   Русский  

Հարկ վճարելը կիրթ հասարակության և քաղաքացու կարևոր ու կամային որոշումն է. ՊԵԿ


  
դիտումներ: 284

ՀՀ Պետական Եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել եւ գրառում արել:

«Մենք հավատում ենք մեր ապագային, մենք վճարում ենք հարկերը: Եկել է ժամանակը գիտակցելու, որ հարկ վճարելը կիրթ հասարակության եւ քաղաքացու կարեւոր ու կամային որոշումն է:

Մեր վճարած հարկերով`

կառուցվում են մանկապարտեզներ ու ճանապարհներ,

կենսաթոշակ են ստանում տարեցները,

անվճար բուժում են ստանում երեխաները, թոշակառուները եւ կարիքավորները,

մեր երկրի յուրաքանչյուր մանուկ ունի անվճար ուսման իրավունք եւ հնարավորություն,

մեր վճարված հարկերը ուղղվում են մեր երկրի սահմանների պաշտպանությանը, մեր երկրի ներքին անվտանգությանը,

պատմամշակությանին ժառանգության պահպանմանը, գիտության եւ մշակույթի զարգացմանը:

Հարկ վճարելը կիրթ հասարակության և քաղաքացու կարևոր ու կամային որոշումն է: Խուսափել հարկերից նշանակում է չհավատալ ապագային»»,-ասված է գրառման մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: