Հայերեն   English   Русский  

Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստն հետաձգվեց


  
դիտումներ: 45

Երևանի ընհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների գործով այսօր՝ նոյեմբերի 11-ի դատական նիստն հետաձգվեց։ Գործով ներգրավված պաշտանն հայտարարեց, որ գործի նյութերին ծանոթ չէ եւ ժամանակ է պետք՝ ծանոթանալու համար։ Դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 12-ին։

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչը անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը, իսկ Վճռաբեկ դատարանը՝ բեկանել այն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: