Հայերեն   English   Русский  

Հիմա խաղողի դեֆիցիտ է. չկան բերքի ապահովագրման մեխանիզմներ. Ավագ Հարությունյան


  
դիտումներ: 859

Կարծում եմ այս տարի ռեալ մթերված կլինի 140–150 հազար տոննա խաղող, բայց ցույց կտրվի 200 հազարի չափ։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Ըստ նրա անցած տարի գինեգործության համար ունեցել ենք 117 հազար տոննա մթերված խաղող, իսկ այս տարի պաշտոնական թվեր հրապարակումը ձգձգում են։

«Որքան մեզ հայտնի է կա ներքին լարվածություն իրական բերքի եւ նախնական հայտարարագրված բերքի քանակի միջեւ, դրա համար էլ ուշանում է պաշտոնական հաղորդագրությունը»,– ասաց Հարությունյանը։

Այս տարի խաղողի գինն ավելի բարձր է եղել, քան անցած տարի. «1 կիլոգրամի հաշվով 7 դրամ բարձրացել է կոնյակի խողողը, Աարարտյան հարթավայրում գինու խաղողը բարձրացել է 10–15 դրամով։ Վայոց Ձորում նկատվեց կարմիր խաղողի գնի չնչին նվազում, իսկ սպիիտակ խաղողի գինը համարյա կրկնակի նվազեց, բայց միայն անցած տարվա համեմատ, քանի որ դրանից առաջ էլի նույն գինն է եղել»-շարունակեց Ավագ Հարությունյանը։

Նա ավելացրեց,որ դեռ 2 տարի առաջ պետությունը ցանկանում տեսնել էր մեծ աճ եւ հավատում էր ներկայացված թվերին, ինչի արդյունքում տարբերությունը հասնում էր զավեշտի. «Այդ տարբերությունը հասնում էր զավեշտին՝ 150–160 հազար տոննա տարբերություն։ Պարզ է, որ այդտեղ կար խարդախության ու կեղծիքի էլեմենտներ, բայց պետությունը աչք էր փակում դրա վրա, որովհետեւ դա իր հիմնական քաղաքականության էլեմենտներից մեկն էր»։

«Գինեգործությունը մեզ մոտ բարձրանում է շատ ավելի մեծ տեմպերով, քան մենք տնկում ենք այգիներ։ Հիմա խաղողի դեֆիցիտ է եւ գյուղացիները չեն կարողանում հասցնել ոչ միայն քանակի այլեւ որակի առումով, որովհետեւ գինու խաղողը պահանջում է որակյալ խաղող, իսկ իրենք սովոր չեն նման խաղող տալու։ Գյուղացիներն լիովին չեն վստահում պետությանը և գինեգործին։ Չկան բերքի ապահովագրման մեխանիզմները. հիմա մասամբ մտցնում են կարկուտի, ցրտահարության մեխանիզմները, բայց չկա ուշ բերքահավաքի մեխանիզմը»,– ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ այս մեխանիզմի բացակայությունն ամենամեծ խնդիրն է, որ այսօր առկա է ոլորտում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: