Հայերեն   English   Русский  

Ես Կադաստր աշխատելու էի գնացել, որովհետև դավանում եմ քաղաքակիրթ աշխարհի նույն համամարդկային բարձր արժեքները


Ռուզաննա Խաչատրյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 103

Սիրելի լրագրող գործընկերներ, այսօրվանից արդեն չեմ աշխատում Կադաստրի կոմիտեում։

Շատ շնորհակալ եմ հերթական համագործակցության համար, գուցե դուք էլ :):) Ձեզանից ոմանք երբեմն «կադաստրային» անձնական խնդրանքով են դիմել, իսկ ես խորհուրդ եմ տվել գնալ նույն ճանապարհով, ինչով մյուս բոլոր քաղաքացիները։ Համոզված եմ, որ դրանից շատ չեք նեղվել, դեռ մի բան էլ՝ ավելի լավ եք զգացել, որովհետև հասկացել եք, որ մեր կյանքում արմատական բաներ են փոխվել, ու որ Սարհատ Պետրոսյանն ավելի պրոֆեսիոնալ ու արդիական կադաստր ստեղծելուց բացի, արդարացի ու ազնիվ համակարգի հիմնաքարերն է փորձել դնել։

Ես Կադաստր աշխատելու էի գնացել, որովհետև դավանում եմ քաղաքակիրթ աշխարհի նույն համամարդկային բարձր արժեքները, ինչ որ Պետրոսյանը, և կշարունակեմ համագործակցել նրա հետ, որովհետև այդ արժեքները ժամանակի ընթացքում չեն փոխվում։ Ուրեմն, հլա դեռ շատ ենք համագործակցելու ձեզ հետ, լրագրող ընկերներս, չկորեք, ես չեմ կորում :):)





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: