Հայերեն   English   Русский  

Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը 2020 թվականին կբարձրանա 10 տոկոսով


  
դիտումներ: 108

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարականով Երևանի շտապ բժշկական օգնության ծառայության ղեկավարության հետ իրականացվել է հաշվարկներ և ներկայացվել են 2020 թվականի Երևանի շտապ բժշկական օգնության աշխատակիցների աշխատավարձի վերանայման առաջարկներ: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ ներկայացված առաջարկի՝ ծառայությունում աշխատող 950 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 10%-ով, որից 300-ը բժիշկներ:

«Նախարարության կողմից շարունակվում են ՀՀ մարզերում գործող շտապ բժշկական օգնության ծառայությունների աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հնարավորության և դրանց չափի որոշման ուղղված աշխատանքները»,-նշել է Արսեն Թորոսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: