Հայերեն   English   Русский  

Հրդեհը բռնկվել է ԱԺ–ի շենքի վարչական տարածքում. դեպքի վայրում է Ֆելիքս Ցոլակյանը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ


  
դիտումներ: 513

Երեւանի Դեմիրճյան փակուղում հրդեհը բռնկվել է Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Այս պահին դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նշենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության, հրդեհը բռնկվել է ժամը 15.11–ին։ Հրդեհի բարդության «Թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս հինգ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 15 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: