Հայերեն   English   Русский  

Ազգային ժողովի շենքի հարևանությամբ խոշոր հրդեհ է․ հրշեջ մեքենաները շտապում են դեպքի վայր․ ԼՐԱՑՎԱԾ


  
դիտումներ: 469

Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բաղրամյան պողոտայում գտնվող Ազգային ժողովի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել և կրակն անգամ տեսանելի է մի քանի կիլոմետրից: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ:

Հենց նոր Կոմիտասի պողոտայով ևս մի քանի հրշեջ մեքենաները շտապում էին դեպքի վայր։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 15:22-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս երեք մարտական հաշվարկ:

Հրդեհի բարդության «Թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է թվով 11 մարտական հաշվարկ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: