Հայերեն   English   Русский  

«Պահանջում ենք նախարարի անհապաղ հրաժարականը». ՀՅԴ Երիտասարդական միությունների հայտարարությունները


  
դիտումներ: 578

Կանադայում, ԱՄՆ-ում, Շվեդիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Կիպրոսում, Արցախում, Իսրաելում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում, Ավստրալիայում գործող թվով 19 երիտասարդական և ուսանողական միություններ միացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն-ի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի են մեր պահանջին:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ երիտասարդական միությունը

«Նախարարի որոշումը` վերացնել այդ առարկաների համար պարտադիր պահանջը, անընդունելի է: Հայաստանի մեր ուսանողներն արժանի են այնպիսի առաջնորդի, որը կձգտի գտնել առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծումներ, այլ ոչ թե անել հեռուն գնացող հետևանքներ ունեցող առաջարկներ: Արայիկ Հարությունյանը ցույց է տվել, որ ի վիճակի չէ արդյունավետորեն իրականացնել իր լիազարությունները և ներկայացնել ուսանողների շահերը: Այսպիսով՝ Համահայկական ուսանողական միությունը և ՀՅԴ «Շանթ» ուսանողական միությունը պահանջում են նրա անհապաղ հրաժարականը»,- ասվում է ԱՄՆ Համահայկական ուսանողական միության և ՀՅԴ «Շանթ» ուսանողական միության հաղորդագրությունում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: