Հայերեն   English   Русский  

ՊՆ սակրավորները վնասազերծել են Սյունիքի մարզում հայտնաբերված հրանոթի արկը


  
դիտումներ: 409

«911» ծառայություն նոյեմբերի 7-ին, ժամը 12:14-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ տանող ճանապարհին նկատվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Կապան-Ծավ ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի հրանոթի արկ:

Դեպքի վայրում է գտնվել ՊՆ թիվ N զորամասի ինժեներասակրավորական խումբը:

Ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: Արկի վնասազերծման աշխատանքները վերսկսվել են նոյեմբերի 8-ի առավոտյան:

Նոյեմբերի 8-ին, ժամը 11:22-ին, անվտանգության նկատառումներից ելնելով, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Հրանոթի արկը վնասազերծվել է ՊՆ թիվ N զորամասի սակրավորների կողմից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: