Հայերեն   English   Русский  

Սերգեյ Լավովը կայցելի Հայաստան


  
դիտումներ: 133

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նոյեմբերի 10-11-ին պաշտոնական այցով կայցելի Երևան։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ այցի շրջանակում տեղի կունենան Լավրովի հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ինչպես նաեւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ եւ ԵՏՄ շրջանակում, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։

Այցի շրջանակում Լավրովը կայցելի Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, եւ պսակ կդնի անմեղ զոհերի հիշատակին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: