Հայերեն   English   Русский  

Միջին տարիքի կնոջ ատամի պլոմբանյութը հրվել էր լնդից ներս. ուշագրավ դեպք


  
դիտումներ: 168

Հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի կիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի հիվանդներից մեկի հետ:

Բաժանմունքի վարիչ Արկադի Բուդաղյանը պատմեց, որ իրենց է դիմել միջին տարիքի մի կին` գանգատվելով անտանելի գլխացավերից, քթի վատ շնչառությունից: Նա ամիսներ շարունակ ունեցել է թարախային արտադրություն և երբեմն շնչառության կանգ: Բժիշկների ցուցումով իրականացվել է КТ հետազոտություն և կնոջ ձախ հայմորյան խոռոչում խցանող պլոմբանյութ է հայտնաբերվել: Պարզվել է, որ վաղուց բացակայող ատամի պլոմբանյութը հրման արդյունքում հայտվել է խոռոչում: Արկադի Բուդաղյանն իրականացրել է քթի միջնապատի ուղղում և պլոմբանյութի հեռացման էնդոսկոպիկ միջամտություն: Կինն իրեն արդեն լավ է զգում:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: